Հունիս 28, 2022 10:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան առաջարկում է Իրանից եւ Վենեսուելայից նավթ ներկրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի խոսնակն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուսումնասիրի ռուսական էներգակիրների մատակարարումների սահմանափակումները մեղմելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ բանակցություններ վարի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը եւ Վենեսուելան, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը 2019 թվականից ի վեր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ, իսկ Իրանի հետ պատժամիջոցների վերացման բանակցությունները դադարեցվել են մարտին:

«Այսպիսով, իրանական նավթը շուկա վերադարձնելու համար առկա հանգույցը  պետք է բացվի, եվ կա վենեսուելական նավթ, որը նույնպես պետք է վերադառնա շուկա»,- լրագրողներին ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ պետք է բացատրել, որ Ուկրաինան տարածաշրջանային հակամարտություն չէ, այլ ընդհանուր գործոն, որը դուրս է եվրոպական անվտանգության սահմաններից եւ ազդում է միջազգային կարգի կայունության վրա։

 

 

Պիտակ