Հունիս 28, 2022 11:38 Asia/Tehran
  • Զաքիր Հասանով. Հայաստանի հետ սահմանին ցանկացած սադրանքի անմիջապես արձագանքվում է

Ադրբեջանա-հայկական սահմանին ցանկացած սադրանքին ի պատասխան՝ անմիջապես ձեռնարկվում են համարժեք պատասխան միջոցներ:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին հունիսի 26-ի՝ Զինված ուժերի օրվա կապակցությամբ «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

«Իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանի այն հատվածում, որտեղ տեղակայված են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, և Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, գտնվում է մեր մշտական հսկողության տակ։ Ցանկացած սադրանքին ի պատասխան՝ անմիջապես ձեռնարկվում են համարժեք պատասխան միջոցներ»,- ասել է նախարարը։

armenia.az