Հունիս 30, 2022 17:28 Asia/Tehran
  • Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին ուղղել Իրանի նկատմամբ թույլ տրված սխալները

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել ուղղել Իրանի հետ հարաբերություններում թույլ տրված սխալները։

Պեկինը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի վիճակի  առաջացման համար և կոչ է արել Վաշինգտոնին հնարավորինս արագ ընդունել անհրաժեշտ քաղաքական որոշումները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը, որպես իրանական միջուկային ճգնաժամի առաջացման պատճառ, պետք է ուղղի իր սխալները և արձագանքի Թեհրանի մտահոգություններին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին չորեքշաբթի օրն անդրադառնալով Կատարի մայրաքաղաք Դոհայում պատժամիջոցների վերացմանը, գրել է.«Բանակցությունների գործընթացում, ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորայի միջնորդությամբ, ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել Դոհայում»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրանը ներկայացրել է մյուս  հարցերի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկները: Մյուս կողմը նույնպես ներկայացրել է իր նկատառումները»։

Քանանին հավելել է. «Բաղերին և Մորան կապի մեջ կլինեն բանակցությունների շարունակվելու  կապակցությամբ»։

 

Պիտակ