Հունիս 30, 2022 18:06 Asia/Tehran
  • «Եթե ԵԱՀԿ-ն չի աշխատում, ուրեմն նոր ԵԱՀԿ է պետք»․ Մեդվեդև

Միջազգային կառույցներն՝ այնպիսիք, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, պետք է ստեղծել նորից, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղկալ Դմիտրի Մեդվեդևը։

«Մի շարք միջազգային կառույցներ իրենք իրենց վարկաբեկել են, դա է իրականությունը։ Նշանակում է՝ դրանք պետք է նորից ստեղծել։ Եթե ԵԱՀԿ-ն չի աշխատում, պետք է նոր ԵԱՀԿ ստեղծել այնպես, ինչպես դա եղավ 1975 թվականին։ Եթե ՄԱԿ-ի ՄԻ խորհուրդը վարկաբեկվել է, համենայն դեպս՝ մեր ու որոշ այլ երկրների համար, նշանակում է, պետք է մտածել նոր հարթակներ ստեղծելու մասին»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերել «Իտերֆաքս»-ը։