Հունիս 30, 2022 18:13 Asia/Tehran
  • Sputnik .ԱՄՆ-ն հավաքագրում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին` Ուկրաինա  ուղարկելու  համար

Ռուսաստանի Կենտրոնական Հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հավաքագրում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին՝ պատերազմի պատրվակով Ուկրաինա ուղարկելու համար, հայտնում է ռուսական Sputnik գործակալությունը։

Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հավաքագրում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանց,որպես վարձկաններ ուղարկի Ուկրաինա, այս մասին  հինգշաբթի  օրը հաղորդել  է Sputnik լրատվական գործակալությունը: 

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին,  պատերազմի պատրվակով Ուկրաինա տեղափոխելու համար։

«ԱՄՆ-ը պատրաստում է ԻԼԻՊ-ի անդամ 500 ահաբեկիչների՝ Ուկրաինա տեղափոխելու համար», հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Իվանովը։

Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի երկրները և նրանց դաշնակիցները ռազմական տեխնիկա և ռազմական ուսուցում են տրամադրել Ուկրաինային և իրենց քաղաքական աջակցությամբ երկիրը կանգնեցրել են  Ռուսաստանի հետ պատերազմի ճանապարհին։

Պիտակ