ՄԱԿ. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԳՀԾ-ի և ԱԽ 2231 բանաձևիւ իրագործման թեմայով նսիտում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
Ընթերցելով 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը, Ռոզմարի Դի Կարլոն ԱՄՆ-ն ևս մեկ անգամ կոչ է արել չեղարկել հակաիրանական բոլոր պատժամիջոցները, իսկ ԱԽ անդամ երկրներին և մասնավոր հատվածին հորդորել է առևտրային հարաբերություններ հաստատել Իրանի հետ:
Նա նշել է, որ ՀԳՀԾ-ն հաղթանակ էր չտարածման ու բազմակողմանիության ուղղությամբ, սակայն այս պահին այն հայտնվել է բարդ վիճակում:
Անցյալ շաբաթ, ՄԱԿ-ի գլկխավոր քարտուղարն ԱԽ-ին ներկայացրեց զեկույց՝ 2231 բանաձևի գործադրման մասին, որում նշել է, որ ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային խնդրի լուծման միակ ուղին էր և բազմակողմ դիվանագիտության հաղթանակ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր զեկույցում ողջունել է դիվանագիտական քայլերը՝ բանակցությունների տեսքով, որոնք ուղղված են կողմերի՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին վերադառնալուն: Նա նաև համաձայնության կողմերին սերտ համագործակցության կոչ է արել: