Լավրով. ԱՄՆ-ն ձգտում է թուլացնել Եվրամիությանը՝ որպես մրցակից
Ռուսաստանի արտգործնախարարը, համեմատելով Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները, ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է թուլացնել Եվրամիությանը՝ որպես մրցակից։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակիի հետ համատեղ ասուլիսում ասել է. «Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անդամ երկրներն ակնկալում են անվերապահ հնազանդություն իրենց կամքին»։
Լավրովն ընդգծել է, որ ժամանակակից Եվրոպան՝ ի դեմս Եվրամիության, կորցրել է իր անկախությունը և ամբողջությամբ ենթարկվում է ԱՄՆ-ի պարտադրած դիրքորոշումներին։
Նա հավելել է. «Եթե նայեք պատժամիջոցների ցանկին և համեմատեք Ռուսաստանի և Բելառուսի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցները Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցների հետ, ապա կտեսնեք, որ նրանք (ամերիկացիները) փնտրում են իրենց հարմարավետությունը, և այն տարածքներում, որտեղ նրանց տնտեսությունը լուրջ վնաս է կրել, ակտիվ չեն»: