Ուկրաինան կանանց օգտագործում է որպես կենդանի վահան
Ուկրաինացի զինվորները հակամարտության տարբեր գոտիներում կանանց օգտագործում են որպես կենդանի վահան։
Russia Today հեռուստաընկերության հաղորդման համաձայն, այն պայմաններում, երբ Դոնբասի շրջաններում կյանքը վերադառնում է նորմալ հուն, տեղացիները նո ր մանրամասներ են բացահայտում ուկրաինացի զինվորականների կողմից մարդկանց, հատկապես կանանց, որպես կենդանի վահան օգտագործելու մասին:
Տեղի բնակիչներից մեկի խոսքով, ուկրաինացի զինվորները թաքնվել են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց հետևում և կրակել են։
Նա հավելել է. «Մեր հարեւաններից մեկը կանգնել էր տանկի դիմաց, որը փորձում էր մտնել իր բակ։ Տանկը մտել է տուն ու վրաերթի ենթարկել այդ տան տիրոջը»։
Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային խոսնակ Սամուել Վերբերգը հայտարարե; է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ համաձայնեցված կարգով. Վաշինգտոնը կշարունակի անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։