Ձերբակալվել է Ուկրաինայի բանակում կռվող սիոնիստ
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերը ուրբաթ օրը ձերբակալել են Ուկրաինայի բանակի շարքերում կռվող Սիոնիստական ռեժիմի մի վարձկանի:
Ձերբակալված Վլադիմիր Կոզլովսկին ասել է, որ ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբում ցանկանում էր գնալ Իսրայել, սակայն ուկրաինացի սահմանապահները դա թույլ չեն տվել և իրեն ուղարկել են կռվելու Լիսիչանսկում։
Նա հավելել է. «Ուկրաինական ուժերի հոգեվիճակը շատ վատ է: Նրանք շատ թույլ են ռազմական և զենքի առումով, և հրամանատարները միշտ առաջինն են փախչում, մինչդեռ վարձկաններն արժանանում են հատուկ վերաբերմունքի»:
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ծայրահեղական «Ազով» բրիգադի շարքերում կռվում են իսրայելցի վարձկաններ։ Նա նշել է. «Իսրայելը չի կարող անտեսել այս հարցը, հաշվի առնելով որ կան դա ապացուցող տեսաֆիլմեր ու փաստաթղթեր»: