Իլհամ Ալիև. ԵԱՀԿ Մինսկի խումբը մահացել է
Ադրբեջանի Հանրապետության նախագահը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը համարել է ձախողված և մեռած։
ԵԱՀԿ-ի Մինսկի միջնորդական խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, իսկ 1997 թվականին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ նախագահել են այս միջնորդական խումբը, սակայն դա նրանց չի հաջողվել։
ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն ասել է«Հայաստանը և մի շարք այլ երկրներ ցանկանում են վերակենդանացնել Մինսկի խումբը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ այդ խումբը մեռած է»:
Իլհամ Ալիևը, հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ գործընթացի համար Մինսկի խմբի վերածնունդը կործանարար է համարել։
Չնայած Մոսկվայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև հրադադարի պայմանավորվածության ստորագրմանը, երկու հարևան երկրների միջև կայուն խաղաղություն դեռևս լիովին չի ապահովվել, և Մինսկի խումբը մինչ այժմ չի կարողացել լուծել այս հակամարտությունը։