Հուլիս 03, 2022 13:08 Asia/Tehran
  • Ամերիկացի գիտնական. Կորոնավիրուսն առաջացել է ամերիկյան լաբորատորիայում

Ամերիկացի ականավոր գիտնական և հետազոտողն ասել է, որ կորոնավիրուսը հավանաբար ծագել է այդ երկրի կենսատեխնոլոգիական լաբորատորիայում:

Fars News  լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերկացի հայտնի տնտեսագետ և քաղաքական հարցերի վերլուծաբան Ջեֆրի Սաքսը հայտարարել է. «SARS-Covid-2 վիրուսը, որը հանգեցրել է Covid-19 համավարակի բռնկմանը, բնական ծագում չի ունեցել և առաջացել է ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիայում»։

Երկու տարի  «Լանսետ» ամսագրի Covid հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցրախ Սաքսն ասել է. «Երկու տարվա ինտենսիվ հետազոտություններից հետո ես իսկապես համոզված եմ, որ այս վիրուսը (կորոնավիրուսը) ծագել է ամերիկյան լաբորատորիայից և չի ունեցել բնական ծագում»։

Russia Today-ի հաղորդմամբ՝ Սաքսի հայտարարություններն արվել են հունիսի կեսերին (անցյալ ամիս) «Գեյթ»  իսպանական վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովում։

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 554 միլիոն 125 հազար 500 մարդ, մահացել՝ 6 միլիոն 360 հազար 958 մարդ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ