Հուլիս 03, 2022 18:08 Asia/Tehran

Ամերիկացի փաստաբանն ասել է, որ ԱՄՆ-ի ոստիկանական ուժերի և սևամորթ երիտասարդի միջև բախման վայրից առկա տեսանյութերը ցույց են տալիս, որ նա մոտ 90 գնդակի թիրախ է դարձել:

25-ամյա աֆրոամերիկացի Ջեյլենդ Ուոքերը անցած ուրբաթ օրը հետապնդվում էր ԱՄՆ-ի ոստիկանության պարեկային ծառայության կողմից՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ տալու պատճառով։

Ուոքերի ընտանիքի փաստաբան՝ Բոբի Դե Սելլոն հայտարարել է, որ իր պաշտպանյալը մահացել է 6 վայրկյանից պակաս ժամանակում՝ Օհայո նահանգի Ակրոն քաղաքում ոստիկանների  90 կրակոցների հետևանքով հետո։

Բոբի Դե Սելլոն հավելել է, որ ամերիկացի ոստիկանների մարմնին ամրացված տեսախցիկի կադրերը ցույց են տալիս, որ Ջեյլենդ Ուոքերը ոստիկանների նկատմամբ ոչ մի սպառնալից գործողություններ չի կատարել։

New York Times-ին տված հարցազրույցում Ջեյլենդ Ուոքերի ընտանիքի փաստաբանն ասել է, որ Աքրոնի ոստիկանապետը հանդիպման ժամանակ նրան ասել է, որ ոչ մի ապացույց չկա, որ Ուոքերը վտանգել է ոստիկանների կյանքը:

Պիտակ