Թրաֆիքինգով զբաղվող անձն անսահմանափակ մուտք է ունեցել Բուքինգհեմյան պալատ
Բրիտանիայի թագավորական ոստիկանության նախկին աշխատակիցը հայտնել է, որ համագործակցել է անչափահաս աղջիկների թրաֆիքինգով զբաղվող անձի հետ և ինքը անսահամանափակ մուտք է ունեցել Բուքինգհեմյան պալատ:
Երբ Գիսլեն Մաքսվելը դատապարտվեց 20 տարվա բանտարկության՝ իր երկարամյա ընկեր և անչափահաս աղջիկներին մարքեթինգի ենթարկող խմբավորման պարագլուխ Ջեֆրի Էփշտեյնի հետ անչափահաս աղջիկներին գայթակղելու և սեռական ոտնձգությունների ենթարկելու տարիներ տևած ծրագիր իրականացնելու համար, Բրիտանիայի թագավորական ոստիկանության նախկին պաշտոնյան բացահայտել է, որ Մաքսվելը սերտ հարաբերություններ է ունեցել Բրիտանիայի թագուհու որդու՝ արքայազն էնդրյուի հետ:
Էփշտեյնը 2019 թվականի հուլիսի 6-ին ԱՄՆ-ի դաշնային ոստիկանության կողմից մեղադրվել է մարդկանց թրաֆիքինգի և անչափահաս աղջիկներից կազմված ցանց ստեղծելու և նրանց սեռական շահագործման ենթարկելու մեջ:
Նշվում է, որ Մաքսվելի հարաբերություններն արքայազն Էնդրյուի հետ այնքան մտերիմ էին, որ նա անսահմանափակ մուտք ուներ Բուքինգհեմյան պալատ և հաճախում էր թագուհու որդու բնակարան:
Ավելի վաղ Վիրջինիա Գիֆրե անունով մի կին հայտարարել էր, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել արքայազն Էնդրյուի կողմից, երբ դեռ ինքը չէր բոլորել տասնութ տարին: