Հուլիս 03, 2022 20:42 Asia/Tehran
  • Լոնդոնը փորձում է պատրվակ գտնել, որպեսզի բրիտանական նավատորմը մտնի Սև ծով. Լավրով

Լոնդոնը փորձում է պատրվակ գտնել բրիտանական թագավորական ռազմածովային նավատորմը Սև ծով մտցնելու համար։

Մեծ Բրիտանիան սկսել է գրեթե ղեկավարել հացահատիկի դուրսբերման բոլոր գործընթացները այն նավահանգիստներից, որոնք ականապատել է Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա․Կրեմլ․Պուտին» հաղորդման ընթացքում Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Սննդամթերքի այս ճգնաժամն օգտագործվում է ամենատարբեր նպատակներով, ոչ միայն քարոզչության ոլորտում Ուկրաինային սպիտակեցնելու և հերթական անգամ բոլոր շներին, կներեք կոպիտ արտահայտության համար, Մոսկվայի վրա բաց թողելու համար։

Բայց նաև, եթե լսեք, օրինակ, Բորիս Ջոնսոնի և նրա արտաքին գործերի նախարարուհու հայտարարությունը, նրանք ակնհայտորեն փորձում են պայմաններ ստեղծել, պատրվակներ գտել, որպեսզի թագավորական ռազմածովային նավատորմը թափանցի Սև ծով և սկսի այնտեղ ղեկավարել ցորենի բաց թողնման գործընթացները այն նավահանգիստներից, որոնք ուկրաինացիներն են ականապատել և ուկրաինացիներն էլ պարտավոր են ականազերծել»,-ասել է նա։

Նա հավելել է, որ յուրաքանչյուրը պետք է եզրակացություններ անի՝ ելնելով իրական փաստերից. ով և ինչպես է հաղթահարել կորոնավիրուսային վարակը, ինչպես է զբաղվում էներգետիկ ճգնաժամով, ով է փորձում ամենակոպիտ կերպով շահարկել պարենային անվտանգության հարցը՝ Ռուսաստանին մեղադրելով մի հարցում, որտեղ նա բացարձակապես մեղավոր չէ և որի հետ բացարձակ կապ չունի:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչների գործողություններում հիմա կարելի է տեսնել «ցնցումների» բազմաթիվ դրսևորումներ:

«Այս ամենը տեղի է ունենում «տանը»(արևմտյան երկրներում) իրադրության կտրուկ վատթարացման ֆոնին, և նեոլիբերալ ժողովրդավարության սկզբունքների համաձայն` պահանջվում է բնակչության ուշադրությունը շեղել, առավել ևս հաշվի առնելով, որ յուրաքանչյուր 2, 3, 4 տարին մեկ պետք է ընտրությունների գնալ, պատասխան տալ սեփական խոստումների կատարման համար, բայց զարմացնելու բան առանձնապես չկա,- հավելել է Լավրովը:

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումներին հակազդելու համար, Մոսկվան կտրականապես հերքում է նման մեղադրանքները: Ընդ որում՝ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծում հացահատիկի արտահանման համար. բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերն ականապատել են Սև ծովի ջրատարածքը, ինչը թույլ չի տալիս ցորենը համաշխարհային շուկաներ տեղափոխել նավերով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, եթե Կիևը ականազերծի նավահանգիստները, ցորենով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։

armeniasputnik.am

Պիտակ