Հուլիս 04, 2022 08:50 Asia/Tehran
  • Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի հսկողությամբ, անցկացնում է «Անատոլիական արծիվ» օդային զորավարժություններ

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիայի երրորդ ավիաբազայում, ՆԱՏՕ-ի դիտորդների ներկայությամբ և բրիտանական Typhoon ինքնաթիռների ամսնակցությամբ, անցկացվում են բազմազգ օդային զորավարժություններ։

 Forcezent կայքը կիրակի օրը գրել է, որ զորավարժություններում ներգրավված են բրիտանական ռազմաօդային ուժերի Typhoon կործանիչները, Թուրքիայի, Պակիստանի և Հորդանանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները և Ադրբեջանի Սուխոյ-25 ինքնաթիռները և թուրքական անօդաչու թռչող սարքերը։

«Անատոլիայի արծիվ»,  զորավարժություննների նպատակն է ստուգել օդաչուների կարողությունները ստուգելու համար: Այն  անցկացվում է Թուրքիայի «Ղունիե» երրորդ ավիաբազայում։

Անվտանգության նկատառումներից ելնելով, այս զորավարժության ավելի շատ մանրամասներ՝ ներառյալ մասնակիցների և մարտիկների թիվը, չի հաղորդվում։

Թուրքիան, որը վերջին տարիներին մեծացնում է իր ռազմական հզորությունը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ հակամարտությունից հետո, ավելի շատ զորավարժություններ է անցկացնում:

Պիտակ