Հուլիս 04, 2022 13:13 Asia/Tehran

Ոստիկանության կողմից անզեն սեւամորթ տղամարդու սպանությունից եւ նրա նկարների հրապարակումից հետո ԱՄՆ Օհայո նահանգի Ակրոն քաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

Ամերիկյան իշխանությունները հրապարակել են տեսախցիկի կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են Օհայո նահանգի Աքրոն քաղաքի ոստիկանները կրակում սևամորթ տղամարդու վրա, ում հետապնդում էին անցած երկուշաբթի վաղ առավոտյան՝ ճանապարհային երթևեկության խախտման համար:

Ոստիկանության կողմից 25-ամյա Ջեյլենդ Վաքերի սպանությունը Ակրոնում բողոքի ցույցեր է առաջացրել ոստիկանության դաժանության դեմ։

ԱՄՆ-ում շարունակվում են բողոքի ցույցերը՝ սևամորթների դեմ ամերիկյան ոստիկանության բռնի գործողությունների դեմ։

Ըստ այս հաղորդման՝ ցուցարարները պաստառներ են կրել և վանկարկել. «Սևամորթների կյանքը կարևոր է, մենք արդարություն ենք պահանջում Վաքերի համար, մենք՝ սևամորթներս, դատապարտված ենք մահվան»։

Սա վերջինն է ոստիկանների հարյուրավոր նմանատիպ մահացու կրակոցներից, որոնց թիրախը սովորաբար սեւամորթներն են:

Ջորջ Ֆլոյդը, Պատրիկ Լիվիան, Բրոնա Թեյլորը տասնյակ սևամորթ ամերիկացիների թվում են, ովքեր սպանվել են ոստիկանների կողմից։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ