Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը․Չավուշօղլու
Հուլիս 04, 2022 17:03 Asia/Tehran
Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ տարածաշրջանը կայուն խաղաղության կարիք ունի։
Նշենք, որ Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են կարճ ժամանակում սկսել օդային ուղիղ բեռնափոխադրումներ և ապահովել երկրների միջև ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը։
24news.am