Հուլիս 04, 2022 17:23 Asia/Tehran
  • Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ Կենտրոնական Ասիան կդառնա Արևմուտքի և Չինաստանի միջև մարտադաշտ

Բելառուսի նախագահն ասել է, որ Կենտրոնական Ասիան կարող է պատերազմի դաշտ դառնալ Արևմուտքի և Չինաստանի միջև՝ աշխարհը պառակտելու համար։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավելել է. «Այս պայքարը կարող է սկսվել մոտ ապագայում, քանի որ դրա նշաններն արդեն տեսանելի են»։

Նա ասել է, որ այսօրվա մտահոգությունները վերաբերվում են ցորենին , Ուկրաինային և նման այլ հարցերի, բայց սա հիմնական խնդիրը չէ։ Գլխավորն այն է, որ միջազգային ասպարեզում ի հայտ են եկել նոր, հզոր, ուժեղ խաղացողներ, որոնք համաձայն չեն աշխարհի միաբևեռ կառուցվածքին։

Պիտակ