Իսրայելը 15-ամյա ընդմիջումից հետո կվերսկսի թռիչքները դեպի Թուրքիա
Հուլիս 04, 2022 18:35 Asia/Tehran
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման արդյունքը կարող է լինել 15-ամյա ընդմիջումից հետո իսրայելական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքների վերականգնումը դեպի թուրքական տարածք։
Բացի այդ, Թել Ավիվն ու Անկարան կվերսկսեն համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում, գրում է Cumhuriyet թերթը։
Ըստ թերթի՝ իսրայելական եւ թուրքական կողմերի բանակցություններում, որոնք պետք է անցկացվեն հուլիսի 4-ին, կքննարկվեն նաեւ կանոնավոր չվերթների հաճախականության ավելացումը եւ ուղեւորների անվտանգության հարցերի կարգավորումը։
Իսրայելական ավիաընկերությունները 2007 թվականից չվերթներ չեն իրականացնում դեպի Թուրքիա, այս ամբողջ ընթացքում երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունն իրականացվել է միայն թուրքական կողմից։