Ամերիկացի պաշտոնատարները մտահոգված են սևամորթ երիտասարդի սպանության դեմ բողոքի ցույցերի աճով
Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել սևամորթ երիտասարդի սպանության դեմ բողոքի ցույցերի և այդ ցույցերի ընթացքում բախումների աճի կապակցությամբ:
«Լոս Անջելես Թայմս» թերթն իր զեկույցում գրել է, որ ամերիկացի պաշտոնատարները, ոստիկանության կողմից 25-ամյա սևամորթ Ջեյլենդ Ուոքերի սպանության դեմ բողոքի ցույցերը բախման հանգելու մտավախությունից, չեղարկեցին հուլիսի 4-ի առիթով միջոցառումներն ու տոնակատարությունները:
Ոստիկանության կողմից 25-ամյա Ջեյլենդ Ուոքերի սպանությունը Ակրոնում բողոքի ցույցեր է առաջացրել ոստիկանության կողմից կիրառվող դաժանության դեմ։
Ըստ այս հաղորդման, ցուցարարները պաստառներ են կրել և վանկարկել են՝ «Սևամորթների կյանքը կարևոր է, մենք արդարություն ենք պահանջում Ուոքերի համար, մենք՝ սևամորթներս, դատապարտված ենք մահվան»:
Ուոքերի ընտանիքի փաստաբանն հայտարարել է, որ ոստիկանները 25-ամյա երիտասարդի վրա կրակել են առնվազն 60 անգամ: