Հուլիս 04, 2022 20:10 Asia/Tehran
  • «3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում. Բայրամով

«3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպմանը այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։

«Ադրբեջանը ողջունում է Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ֆորումներում մասնակցության և համագործակցության վերաբերյալ։ Մոտ ապագայում Իրանը կհյուրընկալի «3+3» ձևաչափով հաջորդ նիստը»,–ասել է Բայրամովը։

Հիշեցնենք` «3+3» ձևաչափն առաջարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, իսկ Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ նախաձեռնությանը:

Դեկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացավ առաջին նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները։

 

Պիտակ