Հուլիս 04, 2022 21:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Ալիեւ

ԱՄՆ-ը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջեւ շփումների հաստատման գործում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ձեւավորվում կայուն խաղաղության հաստատման եւ տնտեսական առաջընթացի համար։

Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական նամակում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, հայտնում է АПА-ն։

«Մենք նաեւ կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ալիեւը։

news.am