Օգոստոս 04, 2022 17:53 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջում է միջազգային հետաքննություն սկսել Բեյրութի նավահանգստում  տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Լիբանանի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի երկրորդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ՄԱԿ-ը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել միջադեպի առնչությամբ:

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով զոհվեց 214 և վիրավորվեց  ավելի քան 6500 մարդ: Պայթյունը միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով, Բեյրութի նավահանգիստը վերածեց պատերազմահար նավահանգստի: 

Հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ ՄԱԿ-ն ընդգծել է Բեյրութի նավահանգստում երկու տարի առաջ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հնարավորինս շուտ միջազգային հետաքննություն սկսելու անհրաժեշտությունը, նշելով, որ այս միջադեպը ամենախոշոր ոչ միջուկային պայթյուններից է համարվում։

Լիբանանի Հեզբոլլահը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել քաղաքական շահարկումներից հեռու, թափանցիկ և իրավական սկզբունքների ու չափանիշներին համապատասխան հետաքննություն իրականացնել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: 

Պիտակ