Օգոստոս 06, 2022 18:37 Asia/Tehran
  • ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն 2021-ի մայիսից վերահսկում է ՀՀ տարածքի մոտ 42 քկմ

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժման արդյունքում 2021 թվականի մայիսից վերահսկում են Հայաստանի տարածքի մոտ 42 քկմ տարածքը։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում էSputnik Արմենիա-ն։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից 2021 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման ընդհանուր չափը կազմում է 41,78 քառակուսի կիլոմետր», - նշված է հաղորդագրության մեջ: