Bloomberg. Ռուսաստանի նկատմամբ ճնշման գործադրման քաղաքականությունը ձախողվել է
Bloomberg պարբերականը գրել է.«Քանի որ աշխարհի 20 խոշոր տնտեսությունների խմբի անդամների կեսը դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի ճնշման քաղաքականությունը ձախողվել է»։
Bloomberg-ն անդրադարձել է այն փաստին, որ հունիսին G20-ի նիստում անդամներին խնդրել են միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն 20 անդամ երկրների միայն կեսն է համաձայնություն տվել առաջարկին։
Ինչպես նշում է Bloomberg-ը, G7 երկրները, որոնք հիմնականում Ռուսաստանի ընդդիմադիրներից են, զարմացած են,որ իրենց քաղաքականությունն այնքան էլ ջերմ չի ընդունվել երկրների կողմից:
Bloomberg-ը գրում է.«Աշխարհի շատ երկրներ պատրաստ չեն հետևել Ռուսաստանին և նրա նախագահին մեկուսացնելու ԱՄՆ-ի և Եվրոպայի ջանքերին»։
Քսանի խումբը բաղկացած է տնտեսության առումով աշխարհի ամենահզոր երկրներից, և ներառում է համաշխարհային տնտեսության ընդհանուր 85 տոկոսն ու աշխարհի բնակչության երկու երրորդը։
Մինչ ամերիկացիները պայքարում են տարբեր տնտեսական ճգնաժամերի դեմ, Ջո Բայդենի կառավարությունը ռազմական տեխնիկա ուղարկելով շարունակում է բորբոքել պատերազմի կրակը Ուկրաինայում, իսկ մյուս կողմից Ռուսաստանից պահանջում է դադարեցնել այդ ճգնաժամը։