Օգոստոս 06, 2022 18:59 Asia/Tehran
  • Մոսկվա. ԱՄՆ-ի հեգեմոնիան տեղ չունի այսօրվա իրականության մեջ

ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները չեն կարողանում հասկանալ, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում տեղ չկա ԱՄՆ-ի նախկին հեգեմոնիայի համար։

Մարիա Զախարովան մամուլի ասուլիսում ասել է. «Զարմանալի է, թե ինչպես որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ, հատկապես մայրաքաղաքում, չեն կարողանում ճիշտ գնահատել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները, որտեղ տեղ չկա Միացյալ Նահանգների նախկին հեգեմոնիայի համար»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ընդգծելով, որ Վաշինգտոնն է աշխարհում անկայունության պատճառը, ասել է. «ԱՄՆ-ն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ոչ մի հակամարտություն չի լուծել, փոխարենը շատ հակամարտությունների հրահրման պատճառ է դարձել»:

Rուս պաշտոնյան նաև նշել է.«Ամերիկացի պաշտոնյաները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի  խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցը ծրագրելով փորձել են ուշադրությունները շեղել միջազգային հարցերում, այդ թվում Ուկրաինայում և ներքին խնդիրներում, ներառյալ գնաճի հարցում իրենց գործունեությունից»: