Երաշտ Կանաչ մայրցամաքում
Օգոստոս 06, 2022 20:00 Asia/Tehran
Երաշտը պատել է Եվրոպայի մի զգալի մասը, և նույնիսկ Շվեյցարիայում և Ալպերի նախալեռներում մարդիկ բախվել են ջրի խիստ սակավության:
Financial Times-ի հաղորդման համաձայն, Շվեյցարիայի Օբվալդեն շրջանում և Ալպերի ստորոտում կառավարությունը կարգադրել է երկրի բանակին ջուր մատակարարել այդ տարածքին՝ անասուններին փրկելու համար:
Ալպերում աղբյուրները ցամաքել են, և շվեյցարական բանակը փորձում է ուղղաթիռներով ջուր տեղափոխել վերին շրջաններ՝ անասունների կորուստը կանխելու համար։
Ջրի սակավությունն ու սաստիկ երաշտը վնասել է Եվրոպայի մի զգալի մասին՝ Պորտուգալիայից մինչև Բրիտանիա և Իտալիա։