Օգոստոս 07, 2022 09:07 Asia/Tehran
  • Ուկրաինայում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել են տասնյակ օտարերկրյա վարձկաններ

ՌԴ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ տասնյակ օտարերկրյա վարձկաններ են սպանվել Ուկրաինայում օտարերկրյա ռազմաբազայի վրա երկրի օդային հարվածների արդյունքում։

Իգոր Կոնաշենկովը շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը ուկրաինական Դնեպրոպետրովսկ քաղաքում օտարերկրյա ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ սպանել են ավելի քան 80 օտարերկրյա վարձկանների և ոչնչացրել 11 հատուկ տեխնիկա։

Նա  ընդգծել է, որ Ռուսաստանի ավիատիեզերական ուժերը վերջին 24 ժամում խոցել են ուկրաինական երկու Սու-25 ինքնաթիռ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է նաեւ, որ երկրի հակաօդային պաշտպանությունն անցյալ շաբաթ Ուկրաինայում 8 անօդաչու թռչող սարք է խոցել։

Պիտակ