Օգոստոս 07, 2022 19:36 Asia/Tehran
  • Դոլարի փոխարինմամբ՝ ԱՄՆ-ն կորցնում է իր հեղինակության մեծ մասը

Տնտեսական հարցերով ավագ վերլուծաբանն ասաց.«Միջազգային գործարքներում դոլարն այլ արժույթով փոխարինելով՝ Ամերիկան ​​կկորցնի իր հեղինակության մեծ մասը։

Գորդոն Չանգը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Չինաստանը միանշանակ ցանկանում է միջազգային գործարքներում դոլարը փոխարինել այլ արժույթով»։

Նա հավելել է.«Չինաստանը մի քանի տասնամյակ է, ինչ ցանկանում է կատարել այս փոխարինումը։ Նման տեսակետ ունի նաև Ռուսաստանը: Հիմա ԱՄՆ-ի խոցելիության ժամանակն է, և եթե դոլարը չլինի աշխարհում գերիշխող արժույթը, աշխարհում ԱՄՆ-ի հզորությունը զգալիորեն կկրճատվի»։

Չանգը հավելել է.«Դոլարի թուլացման պատճառը ֆինանսական ռեսուրսների և ներքին ծախսերի առումով Ջո Բայդենի հիմար քաղաքականությունն է։ Այս քաղաքականությունն ի վերջո կհանգեցնի դոլարի արժեքի հետագա նվազմանը, և այդ դեպքում աշխարհն այլևս չի ցանկանա իր միջոցները վերածել դոլարի և պահել դոլարի տեսքով, քանի որ դոլարի արժեքը ամեն օր ավելի ու ավելի կնվազի»: