Օգոստոս 09, 2022 08:35 Asia/Tehran
  •  Գազայի հարցով ԱԽ նիստը որևէ արդյունք չի ունեցել

Արևմտյան երկրների աջակցությամբ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումներից հետո տարածքի իրավիճակի քննարկման թեմայով ՄԱԿ ԱԽ նիստը որևէ արդյունք չի ունեցել:

ԱԽ արտահերթ նիստը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Չինաստանի ներկայացուցչի նախագահությամբ, Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայանում։

Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թոր Վենսլենդը, հայտարարել է, որ Իսրայելի կողմից վեց օրով Գազայի հատվածի անցակետերի ամբողջական փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացրել այդ տարածաշրջանում։

ՄԱԿ-ի  պաշտոնյան  նշել է, որ Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածի բնակիչները հայտնվել է են շատ բարդ իրավիճակում, իսկ դեղորայքի և սարքավորումների բացակայությունը խորացրել է Գազայում վերջին լարվածության հետևանքները: Նա հավելել է, որ Գազայում հրադադարը դեռևս փխրուն է:

ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը հայտարարել է, որ այն, ինչ Իսրայելն անվանում է անվտանգության իրավունք, դարձել է պաղեստինցիներին սպանելու արտոնագիր՝ հավելելով. «Իսրայելի քաղաքականության մեջ երկու բան չի փոխվում՝ Գազայի ռմբակոծումը և բնակավայրերի ընդլայնումը։ Գազա ներխուժումն արդարացված չէ, և դրա հիմնական պատճառը Իսրայելի առաջիկա ընտրություններն են»։

Պիտակ