Օգոստոս 09, 2022 12:58 Asia/Tehran
  • Չամսկի. ԱՄՆ-ը սպառնալիք է  իր քաղաքացիների և աշխարհի համար

Ամերիկացի փիլիսոփա, տեսաբան Նուամ Չամսկին ասել է.«ԱՄՆ-ը կործանվող տերություն է, որ սպառնալիք է ներկայացնում իր քաղաքացիների և աշխարհի համար»:

Փիլիսոփա, քաղաքական հետազոտող Նոամ Չամսկին երկուշաբթի օրն ամերիկյան  Truthout կայքին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ում իրավիճակի վատթարացումը ավելի շատ պայմանավորված է ներքին ցնցումներով, քան որևէ այլ բանով»։

Քաղաքական որձագետն ասել է.«ԱՄՆ-ի ճգնաժամը հիմնականում ներքին բնույթ է կրում, որտեղ երկիրը բախվում է մահացության ամենաբարձր մակարդակին՝ համարյա նույն չափ հարստություն ունեցող երկրների համեմատությամբ: Այս բոլորն այն դեպքում, երբ 19-րդ դարից ի վեր ժողովրդավարության հիմքերը ոչնչացնելու նախագծեր են իրականացվում ոչ-քաղաքական քաղաքացիական համակարգ ստեղծելու նպատակով»: