Օգոստոս 09, 2022 13:38 Asia/Tehran
  • Զանգվածային կիբեր հարձակում Ադրբեջանի վրա

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանում թիրախավորվել են տվյալների բազաները, իսկ ինտերնետ ցանցը ժամանակավորապես անջատվել է կիբերհարձակման պատճառով։

Ադրբեջանական  Report  լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում բջջային կապի օպերատորների ցանց  Azercell Telecom ընկերությունը հայտարարել է, որ համաձայն կառավարության կենտրոնի տեղեկատվության և հաղորդակցության անվտանգության բաժնի հաղորդագրության, համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման և թվային տվյալների բազաները կիրակի օրը ենթարկվել են զանգվածային կիբերհարձակման:

 Azercell Telecom ընկերությունը հայտարարել է արտերկրի հետ Ադրբեջանի համակարգչային ծառայությունների ժամանակավոր անջատման մասին՝ համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման կառավարական կենտրոնի նախազգուշացումից հետո։

Այս կիբերհարձակման թիրախների, պատճառված վնասի և գողացված տեղեկատվության քանակի մասին ավելի շատ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։