Օգոստոս 09, 2022 13:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը դեմ է ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ համաձայնագրին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարեց, որ Վաշինգտոնը մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելով Ուկրաինային, ցույց տվեց, որ դեմ է ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ համաձայնագրին։

Պենտագոնը երկուշաբթի  հաստատել է, որ ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքի ևս մեկ փաթեթ է ուղարկում Ուկրաինային։ Զենքի այս փաթեթով փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր այդ երկրի ռազմական օգնության արժեքը կազմում է 8,8 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է բորբոքել Ուկրաինայում պատերազմի կրակը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, թե պաշտպանական արտադրանքի մատակարարումը կուժեղացնի Կիևի դիրքերը «հնարավոր» բանակցությունների սեղանի շուրջ, հոռետեսական են թվում։

Կասկածներ հայտնելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Սպիտակ տան մտադրությունների մասին, Անտոնովն ասել է, որ ԱՄՆ-ն ​​խոսում է երկխոսության մասին մի իրավիճակում, երբ միակ նպատակը ուկրաինական պատերազմը երկարացնելն է։