Օգոստոս 09, 2022 18:19 Asia/Tehran
  • Վիեննայում հակասիոնիստական հանրահավաք է տեղի ունեցել Սուրբ Ստեփանոսի տաճարի առջև

Ավստրիայի տարբեր խավերի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվել էին Վիեննայի կենտրոնում՝ Ստեֆանսպլաց հրապարակում գտնվող Սուրբ Ստեփանոսի տաճարի դիմաց, բողոքելու Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վայրագ հարձակումների դեմ։

Անցած ուրբաթ օրը Սիոնիստական ​​ռեժիմը սկսել է իր օդային և հրետանային հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա, ինչի հետևանքով նահատակվել է 44 մարդ, այդ թվում՝ 15 երեխա և 2 կին։

Բողոքի ակցիայի մասնակիցները կարգախոսներ են  վանկարկել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ և պահանջել են դադարեցնել բռնազավթումն ու Պաղեստինի  ճնշված ժողովրդի սպանությունը։ Համերաշխություն հայտնելով Գազայի ժողովրդին՝ ակցիայի մասնակիցները մոմեր են վառել և ծածանել են Պաղեստինի դրոշը։

Մասնակիցներից մեկը իր ձեռքում կրում էր ցուցապաստառ, որի վրա գրված էր. -«Միայն Պաղեստինի ազատագրումը կհանգեցնի արդարության իրականացմանը, իսկ մինչ այդ Իսրայելին պետք է պատժամիջոցների ենթարկել  և  գրավյալ Պաղեստինում զերծ մնալ ներդրումներից»: