Օգոստոս 09, 2022 18:42 Asia/Tehran
  • Մոսկվան հորդորում է, որ Վաշինգտոնը երրորդ երկրներից վերադարձնի իր միջուկային զենքը. ԱԳՆ

ԱՄՆ-ն պետք է դուրս բերի միջուկային զենքը երրորդ երկրներից։ ՄԱԿ-ում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին։

Դիվանագետն ընդգծել է` ՆԱՏՕ-ն բացահայտ հայտարարում է, որ միջուկային դաշինք է, իսկ ԱՄՆ-ի միջուկային զենքը գտնվում է ոչ միջուկային երկրների տարածքում, որոնք մշակում են դրա կիրառումը:

Վիշնևեցկին դա անվանել է անվտանգության վրա բացասաբար ազդող գործոն, որը մեծացնում է միջուկային հակամարտության ռիսկը և զինաթափման արգելակ դառնում։

ԱՄՆ-ն ցուցադրեց աշխարհը փոշի դարձնելու իր պատրաստակամությունը

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի AUKUS դաշինքը նախադրյալներ է ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի համար:

armeniasputnik.am

Պիտակ