Օգոստոս 09, 2022 19:38 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։

«Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։