Օգոստոս 10, 2022 18:22 Asia/Tehran
  • Պենտագոնը պնդում է, որ Ուկրաինային զինելը պետք է շարունակվի

Նշելով, որ որքան հարկ լինի զենք կրամադրեն Ուկրաինային, ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում առակատվել ՌԴ-ի հետ:

Չորեքշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում, ԱՄՆ-ի Պնախարար Լլոյդ Օստինն ասել է.«Վաշինգտոնը որքան հարկ լինի զենք կրամադրի Ուկրաինային, սակայն ՆԱՏՕ-ն գլխացավանք չի որոնում և չի ձգտում առակատվել ՌԴ-ի հետ»:

Կրկին խոստովանելով Կիևին ռազմական ցուցաբերվող աջակցության մասին, Պենտոգոնի ղեկավարը հավելել է.«Մենք վճռական ենք Ուկրաինային աջակցելու հարցում և սեփական իր տարածքը պաշտպանելու համար զինտեխնիկա կտրամադրենք Կիևին: Մենք դա կանենք այնքան ժամանակ, որքան պահանջվի»:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի միջազգային ընդլայնման վարչությունը հայտարարեց, որ նոր ֆինանսական տարում ևս 5.5 մլրդ. դոլար ռազմական աջակցություն է ուղարկելու Ուկրաինա՝ ռուսների դեմ պատերազմում այս երկրին աջակցելու համար:

Արձագանքելով այս հայտարարությանը, Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն ասել է.«Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ ռազմական նոր բյուջեի հատկացումը ցույց է տալիս, որ այս երկիրը շարունակում է յուղ լցնել Ուկրաինայի կրակի վրա»։

Պիտակ