Օգոստոս 10, 2022 19:22 Asia/Tehran

Աջակցություն հայտնելով Պաղեստինի ճնշված ժողովրդին և դատապարտելով Գազայի գոտում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները մի խումբ իտալացիներ հանրահավաք են անցկացրել:

Չորեքշաբթի երեկոյան Իտալիայի ԱԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարները բղավել են. «Պաղեստինը պետք է ազատագրվի» և խստորեն քննադատել այդ երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումները՝ ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմի: Նրանք հայտարարել են, որ Իտալիայի իշխանությունները, ինչպես ԱՄՆ-ն և արևմտյան մյուս երկրները, ոչ միայն լռում են սիոնիստների կողմից Պաղեստինի ժողովրդի կոտորածների դեմ, այլ նաև աջակցում են այդ հանցագործություններին։

ԵԽ նախկին պատգամավոր Լուիզա Մորգանտինին, ով այս բողոքի ցույցի մասնակիցներից էր, Հռոմում Iran Press-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում դատապարտել է Գազայում Ղոդսը բռնազավթող ռեժիմի ոճրագործության և ճնշման քաղաքականության շարունակությունը և այն անվանել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն և համարել է համաշխարհային խաղաղությանն ուղղված սպառնալիք։