Օգոստոս 11, 2022 08:42 Asia/Tehran
  • Մադրիդի «Ռեալը» նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը

Չորեքշաբթի օրը «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմը հաղթելով Ֆրանկֆուրտին, նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։

Ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթը ամեն տարի անցկացվում է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի չեմպիոնների միջև։ Այս տարի Ֆինլանդիայի Հելսինկիի օլիմպիական մարզադաշտում միմյանց հետ հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» և Ֆրանկֆուրտի թիմերը: Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»։

Մադրիդի «Ռեալի» գոլերն այս խաղում խփեցին Դավիդ Ալաբան (37) և Կարիմ Բենզեման (65): Անցած տարի «Չելսին» կարողացավ 11 մետրանոցներով հաղթել «Վիլյառեալին» և նվաճել չեմպիոնի տիտղոսը։

«Բարսելոնան» և «Միլանը» 5 տիտղոսով ամենահպարտ հավաքականներն են այս մրցաշարում:  «Ռեալը» հավասարվել է նրանց՝ հաղթելով այս մրցաշարում։  Ֆրանկֆուրտն առաջին անգամ էր ներկա այս մրցույթին։