Օգոստոս 11, 2022 11:48 Asia/Tehran
  • «Չելսին»՝ ֆուտբոլի պատմության ամենաշռայլ թիմը

Գերմանական Bild պարբերականը իր զեկույցում ներկայացրել է 10 ակումբներ, որոնք ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ գումար են ծախսել խաղացողներ գնելու վրա։

Ինչպես գրում է գերմանական Bild պարբերականը, երբ խոսքը գնում է ֆուտբոլի աշխարհում շռայլության և աստղաբաշխական գնումների մասին, բոլորի միտքը անգիտակցաբար գնում է Պարի Սեն-Ժերմեն (ՊՍԺ) և Սիթի թիմերի կողմը, սակայն հետաքրքիր է իմանալ, որ «Սիթին» և ՊՍԺ-ը ֆուտբոլի պատմության ամենաշռայլ ակումբներից չեն։

Bild-ի հրապարակած ցուցակի առաջին տեղում երեւում է Չելսիի անունը: Ակումբ, որը չէր վախենում աստղաբաշխական գնումներից, հատկապես Աբրամովիչի սեփականության օրոք։

Այս ցուցակի երկրորդ և երրորդ տեղերում են «Բարսելոնան» և «Յուվենտուսը», իսկ հետաքրքիրն այն է, որ ՊՍԺ-ն 9-րդն է։

«Չելսին» մինչ այժմ 2,74 միլիարդ եվրո է ծախսել 944 խաղացող գնելու համար։