Օգոստոս 11, 2022 18:13 Asia/Tehran
  • Մինչև օգոստոսի վերջ Մոսկվա–Երևան–Բաքու բարձր մակարդակով շփումներ են նախատեսվում. ՌԴ ԱԳՆ

Մինչև օգոստոսի վերջ Մոսկվան նախատեսում է  բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղություններով:

Ճեպազրույցի ժամանակ նման հայատարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ամենաբարձր մակարդակով ցանկացած շփում մեկնաբանվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Ընդ որում, ծրագրում ենք բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել։ Հստակ տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ»,- հավելել է Նեչաևը:

araratnews.am/

Պիտակ