Օգոստոս 11, 2022 18:53 Asia/Tehran
  • Թուրքիան չի միանում էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին

Թուրքիան էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցներին չի միանալու:

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմուզը հինգշաբթի հայտարարել է, որ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ռուսական գազը ռուբլով գնելու վերաբերյալ, և եթե մատակարարները կատարեն իրենց պարտավորությունները, ապա գազի ապահովման հարցում խնդիր չի լինի և թուրքական կառավարությունը չի միանա էներգետիկայի ոլորտում հակառուսական պատժամիջոցներին, քանի որ Անկարան պայմանագիր ունի Մոսկվայի հետ։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց, որ սկսել է իր հատուկ ռազմական գործողությունը՝ նպատակ ունենալով կանխել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդլայնումն Ուկրաինայում և Մոսկվայի դեմ սպառնալիքները։

Ուկրաինային աջակցելու պատրվակով Արեւմուտքը լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։