Օգոստոս 11, 2022 18:59 Asia/Tehran
  • Ռուսաստան. Վիեննայի բանակցություններում դրական արդյունքը միանգամայն հավանական է

ՌԴ ԱԳՆ խոսնակի տեղակալն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է հստակ գիտակցի Վիեննայում բանակցությունների բոլոր կողմերի շահերը: Նա ասել է.«Լիովին հնարավոր է դրական արդյունքի հասնել»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Իվան Նիչայևը նշելով որ ՀԳՀԾ-ի բանակցությունները կհասնեն վերջնական արդյունքի, երբ պատշաճ կերպով հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Նա հույս է հայտնել, որ արևմտյան կողմերն այս հարցում հստակ պատկերացում կունենան։

Ռուսաստանցի այս դիվանագետն ընդգծել է, որ երկրների դիրքորոշումների մերձեցումը կախված է նրանց քաղաքական կամքից և հավելել, որ ՀԳՀԾ-ին վերադառնալու բանակցություններում հիմնական կողմերի միջև անլուծելի խնդիրներ չկան։

ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է վերադառնա համաձայնագրին՝ չեղարկելով պատժամիջոցները, և անհրաժեշտ է ստուգել ԱՄՆ-ի պարտավորությունների կատարումը։