Օգոստոս 12, 2022 12:58 Asia/Tehran
  • Պենտագոնի ֆինասնական գործունեությունը թափանցիկ չէ

Ամերիկացի պաշտոնաթող գնդապետը հայտարարել է. «Պենտագոնն իր բյուջեի ծախսերում թափանցիկ քաղաքականություն չի վարում»:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Կարեն Կույատկովսկին RT հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է. «Կարծում եմ, երբ մենք նայում ենք, թե ինչպես են Պենտագոնը և Պետդեպարտամենտը տնօրինում իրենց ֆինանսները, պարզ է դառնում, որ շատ դեպքերում նրանց քաղաքականությունը թափանցիկ չէ: Դժվար է պարզել, թե ուր են գնում այդ գումարները»:

Կույատկովսկին հավելել է. «Դա արվում է միտումնավոր: Երբ  գումարի հետքը հնարավոր չէ գտնել, այն կարելի է օգտագործվել անօրինական նպատակներով»:

Նա նշել է. «Այս հարցը չի սահմանափակվում Աֆղանստանով:  Ֆինանսական ամբողջ ցանցն այսպես է աշխատում։ Հնարավոր չէ հետևել, թե ուր են գնում այդ գումարները»։

Սննդի մատակարարման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ-ում աշխատող մոտ 160 հազար զինվորներ իրենց ընտանիքների սնունդն ապահովելու խնդիր ունեն։