Օգոստոս 12, 2022 16:34 Asia/Tehran
  • Bloomberg. Չինաստանն ի վիճակի է ոչնչացնել 900 ամերիկյան ռազմական ինքնաթիռ

Bloomberg պարբերականը գրել է.«Թայվանի համար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմի բռնկման դեպքում չինացիները կարճ ժամանակահատվածում կկործանեն 900 ռազմական ինքնաթիռ, ինչը կազմում է ամերիկյան օդային նավատորմի կեսը»։

Bloomberg պարբերականը գրել է. «Թայվանի շուրջ Չինաստանի լայնածավալ զորավարժություններին զուգահեռ, որոնք իրականացվել են ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի այս կղզի այցի, «Միջազգային հետազոտություններ և առաջնորդություն» կենտրոնում գտնվող ԱՄՆ ռազմական փորձագետների խումբը նմանակել է պատերազմը երկու երկրների միջև 2026 թվականին և պարզել, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ն ​​և Թայվանը կարողանան հաղթել Չինաստանին, նրանք ծանր գին կվճարեն այս պատերազմի համար։

Ուսումնական կենտրոնի ավագ խորհրդատու Մարկ Կանեսյանն  ասել է, որ այս տարածաշրջանում Չինաստանի դեմ պատերազմում ամերիկացիների մեծ կորուստների պատճառն այն է, որ նրանք պետք է շատ մոտենան Չինաստանին՝ վերջինիս ռազմական հզորությունը խափանելու համար։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը և բազմիցս զգուշացրել է   անկախանալու համար կղզու գործադրած ջանքերի հարցով:

Պիտակ