Օգոստոս 13, 2022 08:23 Asia/Tehran

Ուրբաթ օրը Նյու Յորքում դանակով հարձակման է ենթարկվել իսլամի մարգարեին վիրավորող «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հեղինակ Սալման Ռուշդին:

Ռուշդիի խոնսակն ասել է, որ ժամեր տևած վիրահատությունից հետո, վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և միացված է արհեստական շնչառության սարքին:

 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ;  Էնդրյու Ուայլին ուրբաթ օրը հայտարարել է. «Ժամեր տևած վիրահատությունից հետո Սալման Ռուշդին միացվել է արհեստական շնչառության սարքին և չի կարողանում խոսել»:

 

75-ամյա անգլիացի-ամերիկացի  գրողի խոսնակն ասել է. «Սալման Ռուշդին հավանաբար կկորցնի մեկ աչքը, նրա ձեռքի նյարդերը կտրված են, իսկ լյարդը՝ վնասվել է դանակի հարվածից»։

 

Հարձակումը տեղի է ունեցել Նյու Յորքում Ռուշդիի ելույթից առաջ:

Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը Նյու Ջերսիից 24-ամյա Հադի Մաթար անունով մի երիտասարդ է, ով գտնվում է կալանքի տակ։

Ոստիկանությունը չի հստակեցրել կասկածյալի ազգությունը, և այն, թե արդյոք նա քրեական անցյալ ունի՞։