Օգոստոս 13, 2022 08:47 Asia/Tehran
  • Ամերիկյան ոստիկանությանունը Թրամփի տնից առգրավել է  գաղտնի փաստաթղթերի 11 փաթեթ

Մինչ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է իր նստավայրում միջուկային փաստաթղթերի առկայությունը, ոստիկանությանունը հայտարարել է, որ նրա տնից առգրավել է գաղտնի փաստաթղթերի 11 փաթեթ:

Ամերիկյան Wall Street Journal-ը  գրել է. «Հետաքննությունների դաշնային բյուրոն երկուշաբթի օրը Ֆլորիդայում  գտնվող Դոնալդ Թրամփի տանը հայտնաբերել ու առգրավել է փաստաթղթերի շուրջ 20 տուփ, այդ թվում՝  գաղտնի փաստաթղթերի 11 փաթեթ:

Թերթը գրել է, որ  ՀԴԲ-ի հայտնաբերած 20 տուփ փաստաթղթերի մեջ կան պատկերների հավաքածու, անհայտ թեմայով ձեռագիր գրություն, Ռոջեր Սթոունին ներում շնորհելու Թրամփի գործադիր հրամանը և նախագահ Էմանուել Մակրոնի մասին տեղեկություններ։ 

Ըստ այս հաղորդման՝ ՀԴԲ-ն նաև առգրավել է «շտապ» կնիքով  փաստաթղթերի երեք փաթեթ, «գաղտնի» կնիքով փաստաթղթերի երեք փաթեթ և «հույժ գաղտնի» փաստաթղթերի չորս փաթեթ:

Politico լրատվական կայքը գրել է. «ՀԴԲ-ն հետաքննությունէ սկսել Թրամփի կողմից  փաստաթղթեր ջնջելու և ոչնչացնելու, հետաքննություններին խոչընդոտելու և լրտեսության մասին օրենքը խախտելու գործով»։