Օգոստոս 13, 2022 19:15 Asia/Tehran
  • Ռուսաստան. Լաչինի միջանցքի իրավիճակը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը մամուլի ասուլիսում ասել է, որ Լաչինի միջանցքի իրավիճակը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, պետք է լուծվի, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետի հիման վրա։

Նա կողմերին կոչ է արել պահպանել զսպվածություն և հրադադարի ռեժիմը Ղարաբաղում: Նեչաևը ընդգծել է. «Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք բոլոր հարցերի լուծման կարևորությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններին համապատասխան։ Սա վերաբերում է նաև Լաչինի միջանցքին: Դրա շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն։ Այդ հայտարարության մեջ, կողմերի համաձայնությամբ, հստակեցված է առաջիկա 3 տարում Լաչինի երկայնքով նոր երթուղի կառուցելու ծրագիրը։

«Այդ միջանցքը կստեղծվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար, իսկ ավելի ուշ այնտեղ կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր՝ պաշտպանելու այդ երթուղին».- ասել է Նեչաևը։

Նա ասաց .«Ինտենսիվ քաղաքական բանակցություններին զուգահեռ ռուսական խաղաղապահ ուժերը ակտիվորեն փորձում են կայունացնել իրավիճակը Ղարաբաղում։ Ուստի խաղաղապահ ուժերի հասցեին հնչող քննադատությունն անհիմն է»։