Օգոստոս 13, 2022 19:27 Asia/Tehran
  • Ռուսաստանում Իրանի ներկայությամբ մեկնարկել են «Ջրային-ցամաքային գործողությունների» միջազգային մրցությունները

Բանակների միջազգային մրցույթ-2022-ի («ArMI-2022») շրջանակներում, շաբաթ օրը, Կալինինգրադի մարզի Բալթյան նավատորմի ուսումնավարժական գոտում, Իրանի մասնակցությամբ, մեկնարկել է «Ջրային-ցամաքային գործողություններ» միջազգային մրցույթը։

Sputnik-ի փոխանցմամբ՝ բացման արարողությունը կայացել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի և մի խումբ զինվորականների ներկայությամբ։ Բացման պաշտոնական արարողությանը ներկայացվել են ամսնակից երկրների թիմերը, ծածանվել է «ArMI-2022» միջազգային խաղերի դրոշը և անցկացվել է մրցումների վիճակահանություն։

Հատկանշական է, որ երկու շաբաթվա ընթացքում շուրջ 200 ՌԴ-ի, Իրանի, Վենեսուելլայի, Գվինեայի, Տաջիկստանի և Հարավային Օսիայի զորայիններ կցուցադրեն իրենց մասնագիտական ​​հմտությունները արագության, ուժի և ճարպկության, թեթև զենքերից և զրահափոխադրիչների զենքերից կրակելու ճշգրտությամբ, ինչպես նաև զրահափոխադրիչներով խորդուբորդ տեղանքներով վարելու գործում և ընդհանուր առմամբ մրցույթին մասնակիցները պետք է չորս փուլերի ընթացքում հաղթահարեն ավելի քան 50 տարբեր խոչընդոտներ: