Օգոստոս 13, 2022 19:50 Asia/Tehran
  • Էներգոդարն ու Զապորոժիեի ԱԷԿ-ը գնդակոծվել են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից. Ռոգով

Ուկրաինայի զինված ուժերը կրկին գնդակոծում են Էներգոդար քաղաքը և Զապորոժիեի ատոմակայանը (ԱԷԿ): Տեղեկությունն այսօր Telegram-ում հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։

Նրա խոսքով՝ բնակավայրում պայթյունների ձայներ են լսվում։

«Գնդակոծում են Դնեպրի ափերի և Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի օվկիանոսագիտության ամբիոնի դասախոս Սերգեյ Մուհամեդովը բացահայտել էր Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման հնարավոր արտահոսքի հետևանքները։ Նա հնարավոր վթարը որակել է «ավելի լուրջ, քան Չեռնոբիլը» և ընդգծել, որ արտահոսքի դեպքում ստիպված կլինեն փակել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին հայտարարել է, որ Ուկրաինան միտումնավոր հարվածներ է հասցնում Զապորոժիեի ԱԷԿ-ի ենթակառուցվածքին, որն էլեկտրաէներգիա է մատակարարում կայանին։

Հիշեցնենք՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։

Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։

armeniasputnik.am

Պիտակ